Հանրապետության նախագահի հրամանագրերը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Հանրապետության տոնի առթիվ պարգևատրել.

Պատվո շքանշանով`

Էդուարդ Միքայելի ՄԻՐԶՈՅԱՆԻՆ կոմպոզիտոր

Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով`

Վիլեն Շմավոնի ԳԱԼՍՏՅԱՆԻՆ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետմայստեր

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով`

Վանիկ Սուրենի ԶԱՔԱՐՅԱՆԻՆ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
Գրիգոր Եղիշի ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր
Յուրի Միքայելի ՍՈՒՎԱՐՅԱՆԻՆ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով`

Տեր Ավագ ԱՍԱՏՈՒՐՅԱՆԻՆ արքեպիսկոպոս
Տեր Վաչե ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ արքեպիսկոպոս
Տեր Պարգև ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ Արցախի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս

Մխիթար Հերացու մեդալով`

Ամալյա Խալաթի ԱՍԼԱՆՅԱՆԻՆ «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ-ի վիրաբույժ
Գագիկ Գարեգինի ԴԱԼԼԱՔՅԱՆԻՆ Տավուշի մարզի «Արծվաբերդի առողջության կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն
Կարեն Կիրակոսի ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բաժանմունքի վարիչ
Սարգիս Վանիկի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ Շիրակի մարզի «Տիրամայր Նարեկի» հիվանդանոցի բուժական մասի տնօրեն
Ռիմա Էդուարդի ՓԻԼԻՊՈՍՅԱՆԻՆ «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի մանկաբարձական բաժնի բժիշկ

Անանիա Շիրակացու մեդալով`

Սամվել Վոլոդյայի ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ-ի գլխավոր գյուղատնտես
Ավետիք Փայլակի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ «Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնտեսական գնացքների ուղեմասի պետ
Էդուարդ Մուշեղի ՂԱԶԱՐՅԱՆԻՆ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտորի տեղակալ, ընդհանուր և տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
Էդիկ Սուրենի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ «Արարատի ճանշին» ՍՊԸ-ի մեխանիզատոր
Սերգեյ Աշոտի ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՀՀ կրթության և գիտության նախարարի գլխավոր խորհրդական, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Իշխան Սերգեյի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի «Սևան կայարան» գծային-կայարանային միավորման պետ

Մովսես Խորենացու մեդալով`

Գեորգի (Ժորժ) Գարեգինի ԱՍԱՏՐՅԱՆԻՆ մշակույթի գործիչ
Նունե Վազգենի ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ
Իջևանի ավագ դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի
Գայանե Գուրգենի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի անգլերենի և ռուսաց լեզվի ուսուցչուհի
Քնարիկ Անդրանիկի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ Սպիտակի քաղաքային գրադարանի տնօրեն
Լալա Սերոբի ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ Կոտայքի մարզի Արգել գյուղի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի
Ռիշար (Խաչատուր) ԺԵՐԱՆՅԱՆԻՆ նկարիչ (Ֆրանսիա)
Շուշանիկ Լևոնի ԽԱՉԻԿՅԱՆԻՆ «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու
Լևիկ Լևոնի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ Արմավիրի «Սարդարապատ» վոկալ-գործիքային համույթի գեղարվեստական ղեկավար
Սուսաննա Շմավոնի ՄԻՆԱՍՅԱՆԻՆ Սյունիքի մարզային գրադարանի տնօրեն
Արտաշես Աշոտի ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ջութակահար
Գրիգոր Վոլոդյայի ՄԿՐՏՉՅԱՆԻՆ Կապանի թիվ 7 միջնակարգ դպրոցի աշխարհագրության ուսուցիչ
Գոհար Անդրանիկի ՍՈԼՈՅԱՆԻՆ Տաշիրի թիվ 2 միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2011թ. Մայիսի 24
Երևան



← Վերադառնալ


Նամակ
Նախագահին

Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Էլեկտրոնային տարբերակով ՀՀ Նախագահին հղած նամակները չեն կարող համարվել պաշտոնական, դրանք բացառապես տեղեկատվական բնույթ ունեն եւ ենթակա չեն պաշտոնական ընթացակարգով քննության: